Virtus.pro-ն հայտարարում է Free Fire դիսցիպլինայի թիմի հետ պայմանագրի ստորագրման մասին

Virtus.pro-ն հպարտորեն հայտարարում է Free Fire դիսցիպլինա վերադարձի մասին՝ Հարավարևելյան Ասիայի ամենաուժեղ կազմերից մեկի հետ պայմանագիր ստորագրելով: Նոր ռոսթերը կներկայացնի կազմակերպությունը SEA տարածաշրջանում, որը տեղակայված կլինի Թաիլանդում, և շուտով պայքարի մեջ կմտնի  Free Fire World Series – Southeast Asia 2025 Spring մրցաշարի լավագույն դիրքերի համար:

Free Fire դիսցիպլինա մուտք գործելը Virtus.pro-ի համար ռազմավարական քայլ է: Մենք երկար ժամանակ հետևում էինք SEA-ում բեմի զարգացումներին և սպասում էինք հարմար պահի, որպեսզի մուտք գործենք  տարածաշրջան։ Իրավիճակն իդեալական էր. թոփ-կազմը հասանելի դարձավ, և մենք օգտվեցինք հնարավորությունից՝ պայմանագիր կնքելու թիմի հետ, որը կարող է պայքարել միջազգային ասպարեզում ամենաբարձր տեղերի համար:

2025 թվականի գլխավոր նպատակը աշխարհի առաջության Esports World Cup (EWC) թոփ-4 մտնելն է։ Դրան հասնելու կարևոր քայլը հաջող ելույթն է Free Fire World Series – Southeast Asia 2025 Spring-ում, որը EWC-ին ուղղիղ որակավորման հնարավորություն է տալիս:

Virtus.pro-ի Free Fire-ի կազմը.

Վատտանա «DIAMOND» Օյումեչա
Պուրիպատ «XPOZY» Junsritong
Նիթիվատ «NAMELESS» Թիմպակ
Խաչոնսակ «ՍՄԻՆԳ» Փակկինոն
Պորնսերիի «POSEIDON» Սիչունգ (մարզիչ)

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«SEA-ն բջջային կիբերսպորտիի ամենամրցունակ տարածաշրջաններից մեկն է: Մենք ուրախ ենք մտնել այս դիսցիպլինա նման ուժեղ կազմով և պատրաստ ենք պայքարել լավագույն տեղերի համար: Մեր նպատակն է Virtus.pro-ն ճանաչելի թեգ դարձնել Free Fire-ում և տեղ ապահովել լավագույն թիմերի շարքում»:

Պորնսերիի «POSEIDON» Սիչունգ, թիմի մարզիչ.

Virtus.pro-ին միանալը նոր գլուխ է մեր թիմի համար: Մենք ունենք հստակ նպատակներ և մոտիվացիա ցույց տալու մեր մաքսիմումը միջազգային ասպարեզում: Մենք գիտենք, որ մեզ սպասվում են լուրջ մարտահրավերներ, բայց մենք վստահ ենք մեր ուժերի վրա:

VP թեգի ներքո առաջին մրցաշարը Free Fire World Series – Southeast Asia 2025 Spring-ն է: Հետևեք թարմացումներին, երկրպագեք մեր թիմին և սպասեք հզոր ելույթների:

Free Fire