Virtus.pro-ն օֆլեյներ ունի

Virtus.pro-ն հայտարարում է Dota 2-ի թիմի իր նոր օֆլայների անունը՝ թիմին է միանում Յոնաս «SabeRLight-» Վոլեկը։

Գեորգի «drAmer» Ֆալեև, Virtus.pro-ի Dota 2 ուղղության ղեկավար.

«Ես ուրախ եմ ողջունել Յոնասին Արջերի շարքում։ SabeRLight-ը թիմի կազմման ժամանակ օֆլեյների դիրքի համար առաջնահերթ թեկնածուներից մեկն էր և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ապահովել նրա տեղափոխությունը Team Liquid-ից։ Մարզիչը և խաղացողների մեծ մասն արդեն իսկ Յոնասի հետ աշխատելու փորձ ունեն, ուստի ադապտացիայի գործընթացը պետք է արագ անցնի։ Արդեն հաջորդ շաբաթ մենք բութքեմփը կսկսենք, որպեսզի պատրաստվենք DreamLeague մրցաշարին»։

SabeRLight-ը փորձառու խաղացող է, ով ինրեն լավ է դրսևորել միջազգային բեմում։ Նա պրոֆեսիոնալ կերպով խաղացել է TSM-ի, Shopify Rebellion-ի և Team Liquid-ի կազմերում։ Liquid-ի կազմում Յոնասը 2025 թվականին հաջողակ  ելութներ է ունեցել՝ մասնակցելով թիմի հաղթանակներին երեք խոշոր մրցաշարերում։

Dota2