Virtus.pro-ի Dota 2-ի կազմը նոր խաղացող ունի

Virtus.pro-ի Dota 2-ի կազմում փոփոխություն է տեղի ունեցել. Կիրիլ «Hellscream» Լագուտիկը միացել է թիմին որպես չորրորդրդ դիրքի խաղացող։

Գեորգի «drAmer» Ֆալեև, Virtus.pro-ի Dota 2 ուղղության ղեկավար.

«Մի քանի օրվա փորձարկումներից հետո մենք որոշեցինք կանգնել Կիրիլի թեկնածության վրա։ Hellscream-ը լավագույնս համապատասխանում է թիմի ոճին և փիլիսոփայությանը։ Նա բարձր մոտիվացված է, լավ խաղային վիճակում է և արագորեն ընդհանուր լեզու գտավ մնացած խաղացողների հետ։ Թիմը այս մրցաշրջանում կշարունակի մրցել իր ներկայիս կազմով և ընդամենը մի քանի շաբաթից կխաղա DreamLeague մրցաշարում»։

Ներկայումս ռոսթերը պատրաստվում է DreamLeague մրցաշարին, որտեղ առաջին խաղերը կկայանան դեկտեմբերի 10-ին։

Dota2