Virtus.pro-ն հայտարարում է Dota 2-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին

Virtus.pro-ն հայտարարում է Dota 2 թիմում մի շարք փոփոխությունների մասին։

Մենք դադարեցնում ենք VP.CIS կազմի աշխատանքը։ Բոլոր խաղացողները դրվել են տրանսֆերի և կկարողանան շարունակել իրենց կարիերան այլ կազմակերպություններում։ Այս որոշումը հիմնականում պայմանավորված է թիմի արդյունքներով, որոնք չեն արդարացրել ակումբի և երկրպագուների սպասելիքները։

VP.CIS-ի միդեր Անդրեյ «Serenada» Կուշնարևը վերադառնում է VP.Prodigy-ի երիտասարդական կազմ։ Նա նախկինում ներկայացրել է ակադեմիան և կրկին կլինի այս նախագծի մաս։

VP.CIS կազմը մարզող Արտյոմ «fng» Բարշակը մնում է ակումբի կառուցվածքում։

Բացի այդ, ակումբը տրանսֆերի է հանում նախկին One Move խաղացողների, որոնց իրավունքները անցել են Virtus.pro-ին այս տարվա սեպտեմբերին։

VP.CIS Dota 2-ի նախկին կազմը՝

Ալիկ «V-Tune» Վորոբեյ (կերրի).
Արտյոմ «lorenof» Մելնիկ (միդ).
Իվան «OneJey» Ժիվիցկի (չորրորդ դիրք);
Վլադիսլավ «Rein» Կոսիգին (հինգերորդ դիրք);

One Move Dota 2-ի նախկին կազմը՝

Կիրիլ «eyesxght» Գոնչարով (կերրի);

Նիկոլայ «WoE» Ռուբան (կերրի);

Վլադիմիր «Difference» Կլիմոնտով (միդ);

Ալեքսեյ «Not me» Կոսմինին (չորրորդ դիրք):

Հետևեք Virtus.pro-ի կազմերի վերաբերյալ վերջին նորություններին մեր սոցիալական ցանցերում:

Dota2